Մեր ծառայություններ

Մեր ընկերության կարևորագույն առավելություններից է 1С ծրագրի որակյալ և արագ սպասարկումը

1С սպասարկում

1С ծրագրի որակյալ և արագ սպասարկումը ՝ մեր ընկերության կարևորագույն առավելություններից է։ Քաջ գիտակցելով, որ ծրագրային ապահովման ընտրության մեջ դրա հետագա սպասարկման որակը կարևոր դեր է խաղում,ուստի ստեղծել ենք սպասարկման անխափան համակարգ։ Հաճախորդների արձագանքներից ելնելով լավագույնն է Հայաստանում։

Ինչու՞ մեզ վստահել Ձեր 1С ծրագրի սպասարկումը՝

  •  Կցվում է սպասարկման խորհրդատու, ով պատասխանատու է Ձեր ծրագրի անխափան աշխատանքի համար
  • Գրանցվում են բոլոր խնդիրներն ու դրանց լուծման ընթացքները ՝առաջադրանքների կառավարման համակարգով
  • Բոլոր հեռախոսային խոսակցությունները ձայնագրվում են՝ որակի մոնիտորինգի նպատակով
  • Մենք իրականացնում ենք համակարգի պարբերական աուդիտ՝ պոտենցիալ խնդիրները կանխելու նպատակով
  • Տրամադրում ենք ՝ ֆինանսական և կառավարչական խորհրդատվություն

1С ծրագրավորում

Եթե արդեն ունեք ներդրված 1С ծրագրային ապահովում և սպեցիֆիկ խնդիրների լուծման կարիք կա, ապա կարող եք դիմել մեզ։ Տարբեր կոնֆիգուրացիաներով աշխատելու փորձը ՝ թույլ է տալիս արագ լուծումներ տալ ցանկացած բիզնես խնդրին։ 1С ծրագրավորման աշխատանքներն իրականացվում են ` ժամավճարի սկզբունքով կամ  նախագծի ընդհանուր արժեքի նախնական սահմանման տարբերակով։

Ցանկցած պարագայում աշխատանքի սկզբունքները հետևյալն են `

  • Կցվում է սպասարկման խորհրդատու, ով պատասխանատու է Ձեր ծրագրի անխափան աշխատանքի համար
  • Գրանցվում են բոլոր խնդիրներն ու դրանց լուծման ընթացքները` առաջադրանքների կառավարման համակարգով
  • Բոլոր հեռախոսային խոսակցությունները ձայնագրվում են՝ որակի մոնիտորինգի նպատակով
  • Աշխատանքի վերջնական արդյունքի հանձնումը ֆիքսվում է՝  ակտով

Ունե՞ք պրոյեկտ Միացեք մեզՍկսենք հենց այսօր

Օգտվելով մեր ծառայություններից Դուք կշահեք ամենաթանկը՝ ժամանակ
Կապ

Կապ մեզ հետ