Մեր մասին

Նոր մակարդակ բիզնեսի ավտոմատացման մշակույթի մեջ
«Ռեսալ Սոֆտ» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին ՝ նպատակ ունենալով նոր մակարդակի բարձրացնել բիզնեսի ավտոմատացման մշակույթը Հայաստանում։ Արդեն 8 տարի է մենք իրականացնում ենք բիզնեսի ավտոմատացման տարբեր պրոյեկտներ արտադրության, դիստրիբյուցիայի և այլ ոլորտներում։

1С:Франчайзинг

Մենք հանդիսանում ենք ռուսական 1С ընկերության պաշտոնական ֆրանչայցին Հայաստանում և ներկայացնում ենք 1С-ի լավագույն ավտոմատացման լուծումները մեր շուկայում։

1С: Кандидат Центр ERP

Ռեսալ Սոֆտը Հայաստանում եզակի ընկերություններից է, որը ստացել է 1С: Кандидат Центр ERP ստատուս։ Սա նշանակում է, որ մենք պաշտոնապես լիազորված ենք Հայաստանում վաճառել և ներդնել 1С-ի բիզնեսի ավտոմատացման ամենաֆունկցիոնալ կոնֆիգուրացիան 1С:ERP-ն։ ERP համակարգերի շուկայում ․ 1С:ERP-ն լավագույն լուծումներից է իր գին/որակ իդեալական համադրության շնորհիվ։

1С:Учебный Центр

Ռեսալ Սոֆտը 1С-ի կողմից որակավորված ուսումնական կենտրոն է, ինչը իրավունք է տալիս պաշտոնապես իրականացնել 1С ծրագրային ապահովումների դասընթացներ։

EBRD խորհրդատու

Ռեսալ Սոֆտը նախաորակավորում է ստացել ՎԶԵԲ-ի կողմից՝ «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» (Advice for Small Businesses (ASB)) շրջանակներում՝ աջակցելու հայկական ՓՄՁ-ների աճին և զարգացմանը:
Սա իրական հնարավորություն է հայաստանյան խորհրդատուների հետ միասին սեփական բիզնեսը զարգացնելու համար։ Ծրագրի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ծրագրի մասնակից ընկերությունների 96%-ը գրանցել են շրջանառության աճ՝ միջինում 23 տոկոս։
ՎԶԵԲ խորհրդատվական աջակցության մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ www.ebrd.com/knowhow/armenia և www.facebook.com/SMEadvice
«Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» նախաձեռնության շրջանակներում իրականացվող ծրագրերը ներկայումս ֆինանսավորում են ՎԶԵԲ-ը, Եվրոպական Միությունը՝ «EU4Business»-ի շրջանակներում, Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդը և Շվեդիան:

UEICT անդամ

Ռեսալ Սոֆտը հանդիսանում է՝ ՏՀՏ գործատուների միության անդամ։ Միությունն ակտիվ գործունեություն է ծավալում ՏՀՏ ոլորտի կայացման և զարգացման ուղղությամբ։ Որպես միության Շիրակի մարզի ներկայացուցիչ՝ Ռեսալ Սոֆտը հետամուտ է լինում հենց այս մարզում միության նպատակների և ծրագրերի իրականացմանը։

Կապ մեզ հետ