
Newvend ընկերությունը զբաղվում է վենդինգային սարքերի ներմուծմամբ, վաճառքով, տեղադրմամբ և սպասարկմամբ, ունի նաև սուրճի և այլ հումքի վաճառք և ստվարաթղթե բաժակների արտադրություն։
Այստեղ մենք ավտոմատացրել ենք գնումների, արտադրության, ծախսերի հաշվառման և ֆինանսական հոսքերի կառավարումը։ Իսկ սեփական վենդինգ սարքերի բլոկի կառավարման համար մշակել ենք հատուկ բջջային հավելված։ Շնորհիվ այս ծրագրային լուծման բոլոր պրոցեսները դարձել են թափանցիկ և վերահսկելի։